Ջերմապաշտպան շղարշները կարևոր դեր են կատարում ջերմատան կլիմայի վերահսկման գործում։ Ամառվա ընթացքում դրանք ապահովում են մթնեցում և նպաստում ներսի ջերմաստիճանի նվազեցմանը, իսկ ձմռանը՝ պահպանում են ջերմային էներգիան՝ ապահովելով կայուն ջերմաստիճան։
Այս համակարգերը ոչ միայն բարելավում են բույսերի աճեցման պայմանները, այլև էապես նվազեցնում են վառելիքի սպառումը՝ ապահովելով ավելի բարձր որակ և բերքատվություն։ Ջերմապաշտպան շղարշներն օգնում են նաև խոնավության, լուսավորության և ջերմության վերահսկման հարցում՝ բարձրացնելով ջեռուցման և ոռոգման համակարգերի ընդհանուր արդյունավետությունը։
Vardagro-ում մենք ներդնում ենք այս լուծումները հստակ հաշվարկված ձևով՝ ապահովելու մեր ջերմատների էներգաարդյունավետությունն ու բերքի կայուն աճը։